երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանն Անդրաշ Բակային ընտրել է որպես երկրի նոր նախագահ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկրի Գերագույն դատարանի նախկին նախագահի օգտին է քվեարկել 140 պատգամավոր, 6-ը դեմ է արտահայտվել, ևս 53-ը չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 199 խորհրդարանականի ձայների երկու երրորդը։

Նոր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի 19-ին:

Անդրաշ Բական Հունգարիայի Գերագույն դատարանը գլխավորել է 2009-2011 թվականներին: Նա պաշտոնանկ է արվել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների հետևանքով։ Ավելի ուշ մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումն անօրինական է ճանաչել:

Օգոստոսի 8-ին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Բական ընդունել է իշխող «Տիսա» կուսակցության առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը:

 

  • Կիսվել: