երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել. ԿԲ

Որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել. ԿԲ

Հայտնում ենք, որ 16.03.2020 թ-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական բանկը:

ՀՀ կենտրոնական բանկը, հետեւելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առեւտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երեւան քաղաքի առեւտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առեւտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաեւ

•             ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,

•             Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,

•             Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,

•             Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,

•             Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին եւ Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առեւտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առեւտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման:

  • Կիսվել: