երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարի հետ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկվել են նախարարի գլխավորած պատվիրակության՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP 17) մասնակցության հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին։

 

  • Կիսվել: