երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մրգի, բանջարեղենի գներն աճել են

Մրգի, բանջարեղենի գներն աճել են

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 19.9% գնաճերը: Այս տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Նշվում է, որ բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 19.9% գնաճ:

Ինչ վերաբերում է մրգի գներին, 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ`4.9% գնաճ:

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով:

  • Կիսվել: