չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից չի զեկուցվում 40-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              2002 թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին,

 

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: