երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լուսինե Թումյանը նշանակվել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենի տեղակալ

Լուսինե Թումյանը նշանակվել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենի տեղակալ

Լուսինե Թումյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնել Է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Լուսինե Թումյանը 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1999 թվականին ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ Տնտեսագիտության թեկնածու է։

Տիրապետում է անգլերեն լեզվին: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989 թվականին: Աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում, բանկային ոլորտում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ ։ Ունի դասախոսական աշխատանքի մեծ փորձ։ 2011-2014 թվականներին և 2018-2020 թվականներին դասավանդել է Երևանի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, 2019-2020 թվականներին ՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում:

2016-2018 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում։ 2018-2021 թթ. ղեկավարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչությունը ։ 2021 թվականի փետրվարի 12-ից նշանակվել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենի տեղակալ:

  • Կիսվել: