երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2019-ին աճել է 27.6 տոկոսով. վարչապետի 100 փաստերից մեկը

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2019-ին աճել է 27.6 տոկոսով. վարչապետի 100 փաստերից մեկը

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով, այդ մասին այսօր Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հերթական անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով, կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8 տոկոսով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը»,- վկայակոչելով տվյալները, նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից 2019-ի գերակա ոլորտում տրված ներդրումային արտոնություններին, Փաշինյանը նշեց, որ հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: «Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3,320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով»,- հավելեց նա:

  • Կիսվել: