երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է. Սամվել Կարապետյան

Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շարունակելու է Հայաստանում ներդրումներ կատարել։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:
 
Կարապետյանը, մասնավորապես, նշեց. «Իհարկե, շուտով ձեզ կհրավիրենք, երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք։ Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է, ինքը կա-չկա՝ մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք»։
 
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդումներին, թե նախկին կառավարիչներն ընկերությունը վատ վիճակում են թողել, Կարապետյանը հակադարձեց՝ նման բան չկա։
 
«Բա պատկերացնո՞ւմ եք՝ մեզ ինչ են թողել, իրենք գիտեին՝ մի հատ «Մերսեդես» է կանգնած, նստելու են, քշե՞ն։ Դե տեսան՝ ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում, հիմա գնացեք ու նայեք»,-ասաց նա:

  • Կիսվել: