ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում գործազրկության մակարդակի նվազում կա. նախարար

Հայաստանում գործազրկության մակարդակի նվազում կա. նախարար

Հայաստանում  գործազրկության մակարդակը հունվար-օգոստոսի հրապարակված տվյալների համաձայն նվազել է 14 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Գործազրկության տոկոսի նվազում ունենք: Հունվար-օգոստոս ամիսների  տվյալներով գործազրկության 14 տոկոսի նվազում ունենք»,-ասաց Մկրտչյանը:

Նախարարը հիշեցրեց՝ արդեն իսկ հայտարարվել է աշխատատեղերի ավելացման մասին: Հայտարարվածների մեջ կան աշխատատեղեր, որոնք դուրս են եկել ստվերից, կան աշխատատեղեր, որոնք նոր են ստեղծվել:

Իսկ ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա 2021-ի ցուցանիշը կհրապարակվի 2022-ի վերջին: Մկրտչյանն այս համատեքստում  ընդգծեց, որ երկիրը գտնվում է հետպատերազմյան ժամանակահատվածում, և դեռ այդ ազդեցությունը շարունակում է գործել:

Նախարարի խոսքով՝ 2020-ի աղքատության մակարդակը եղել է 27 տոկոսի շրջանակներում՝ ընդգծելով, որ 2019-ի համեմատ, սակայն, մեթոդաբանություն է փոխվել:

  • Կիսվել: