Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել
Մեզ մոտ քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ: Այս մասին InfoPort.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ձերբակալվածներից 3-ը Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են»,–ասացին Կոմիտեից։