Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկեցին․ նախարար
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆբ-ի իր էջում գրել է․
"Գարնանն ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկեցին.
Այս պահին՝
Տավուշի մարզի Գանձաքար համայնքի թաղամասային ճանապարհների համար անցկացվում է էներգախնայող լուսավորություն
Արմավիրի մարզի Գայ և Արևաշատ համայնքներում կառուցվում են մանկապարտեզներ
Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է անցկացվում"։