երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից

FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից

FLYONE ARMENIA ավիաընկերությունը միայն 2024թ․ հոկտեմբերի 1-ից 10-ը առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:

Այս մասին հաղորդագրություն է տարածել FLYONE ARMENIA ավիաընկերությունը։ 

Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ,  Նիցցա, Միլան, Բարսելոնա, Դյուսելդորֆ և Լառնակա քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան: 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում: 


Ակցիայի պայմանները.

Ուղղություններ. FLYONE ARMENIA -ի  բոլոր ուղղությունները,  բացառությամբ Դուբայ, Շարմ էլ Շեյխ և Հուրգադա։ 
Գնիջեցման ժամկետը՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ը։
Ճանապարհորդության ժամկետը՝ 2024 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի մարտի 29-ը` բացառությամբ տոների` տեղերի առկայության դեպքում։
Զեղչը գործում է միայն տոմսի գնի համար, լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում։  

 

  • Կիսվել: