չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ես կարող եմ ասել, որ մի քանի բնակավայր սահմանամերձերի ցանկում հայտնվել են ծանոթի միջոցով.Գեղամ Նազարյան

Ես կարող եմ ասել, որ մի քանի բնակավայր սահմանամերձերի ցանկում հայտնվել են ծանոթի միջոցով.Գեղամ Նազարյան

Ո՞վ է տնօրինում գումարը, համա՞յնքը, թե՞ ամբողջ բնակավայրն է հասցեական որոշում, թե ինչպես պետք է տնօրինել այդ գումարը: Այս մասին այսօր ԱԺ-ում ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ սահմանամերձ բնակավայրերին լրացուցիչ 5 մլն դրամ հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ բյուջետային տրամաբանությունն այնպիսին է, որ համայնքներին ուղղվող բոլոր գումարները և համայնքի սեփական եկամուտները տնօրինվում է համայնքի ավագանին:

«Նաև այն 5-ական մլն դրամները, որոնք կստանան համայնքները՝ պատիկ իրենց կազմում եղած սահմանամերձ բնակավայրերի քանակին, դրանք նույնպես կտնօրինվեն համայնքի ավագանու կողմից»,-հայտնեց Տերտերյանը և հավաստիացրեց, որ այն ուղղվելու է միայն սահմանամերձ բնակավայրերին բնորոշ խնդիրներին, քանի որ այն ամրագրված է օրենքով:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ երբ ստեղծվեցին համայնքները, նրանցում ընդգրկված բնակավայրերն այլևս չեն տնօրինում գումարները:

«Ես կխնդրեի, որ հստակ նշվի, թե այդ գումարը ո՞ր համայնքի ո՞ր խնդրի լուծման համար է տրամադրվում: Հարց է, թե ավագանին ինչպես պետք է որոշի սահմանամերձ բնակավայրերի խնդիրենրը: Բայց կան բնակավայերր կոնկրետ խնդիրներով և դրանց լուծումը թվում էր թե համայնքների առաջացմամբ և բյուջեի ավելացմամբ պետք է ավելի հեշտացվի, բայց այդտեղ ավելանում է բյուրոկրատիզմը և բնկավայերի խնդիրենրի չհասկակնալը: Այստեղ պետք է օգնենք համայնքին և բնակավայրերին, որպեսզի այդ գումարները ինչ-որ մի տեղ չնստեն, այլ ուղղվեն կոնկրետ խնդրի»,-արձագանքեց Գեղամ Նազարյանը:

Նա խնդրեց, որ հստակեցվի, թե այդ գումարը տվյալ բնակավայրին ինչ ժամկետում պետք է հատկացվի և որ խնդիրներին:

«Դուք քննարկե՞լ, դիտարկե՞լ եք սահմանամերձ իրական բնակավայերի թիվը, վերանայման խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Ես, առանց բնակավայրի անուն տալու, կարող եմ ասել, որ մի քանի բնակավայր այնտեղ հայտնվել են ծանոթի միջոցով: Այդ փաստին անդրադարձե՞լ եք. թե ոչ»,-հարցրեց Նազարյանը

Վաչե Տերտերյանն ընդունեց, որ մի քանի բնակավայրեր, իրոք, կարող եին չհայտնվել սահմանամերձի կարգավիճակ ունեցողների ցանկում՝ սկսած 2016-2017 թվականից:

«Մի քանի բնակավայրեր էլի չէին կարող հայտնվել, բայց դրանք էլ հայտնվեցին քաղաքական և հոգեբանական ծանր վիճակի հետ կապված՝ Սյունիքում վերջին տարիների դեպքերի համատեքստում: Ինչ վերաբերում է այդ 82 բնակավայրերի ցանկին, ապա մենք շատ զգույշ ենք վերաբերվում այդ ցանկն ընդարձակելուն, նույնիսկ ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ցանկը չընդարձակենք, որովհետև խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե այդ ցանկով, այլ մնացած խնդիրները լուծելով և այդ ցանկերը չընդարձակելով: Մենք երկիր ենք, որի սահմանի մասին օրենքը կիրարկելու դեպքում բնակավայերի ճնշող մեծամասնությոնը կդառնա սահմանային»,-հայտարարեց ՏԿԵ փոխնախարարը:

  • Կիսվել: