երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եկամտահարկի գործարկման արդյունքում մոտ 272 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա․ Փաշինյան

Եկամտահարկի գործարկման արդյունքում մոտ 272 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա․ Փաշինյան

2020 թվականի համահարկ եկամտահարկի գործարկման արդյունքում մոտ 272 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա։ Այս մասին այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ս․թ․ հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձել է 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20 տոկոսով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձ: 

«Այսօր արդեն 272 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացել է, բայց իրենց որևէ մեկը չի ասել այդ մասին: Նրանց աշխատավարձն ըստ էության մնացել է նույնը, բայց նվազել է այդ աշխատավարձից պահվող եկամտային հարկը: Այս երկու փոփոխությունների արդյունքում քաղաքացիների կողմից ամեն ամիս տնօրինվող գումարի չափը կավելանա 2,5-4 միլիարդ: Հունվարից սկսած մեր քաղաքացիներն իրենց տնօրինման ներքո ունենալու են 2,5-4 միլիարդ դրամ»:

Փաշինյանի խոսքերով, այս ամպլիտուդը պայմանաովրված է որոշ աշխատանքների սեզոնայնությամբ, պարգևավճարներով և այլն:

  • Կիսվել: