երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Այս պահին Արարատի անասնաբույծները հանդիպում են մարզպետի հետ (ուղիղ)

Այս պահին Արարատի անասնաբույծները հանդիպում են մարզպետի հետ (ուղիղ)

Այս պահին Արարատի անասնաբույծներն ու մսավաճառները հանդիպում են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նրանք քննարկելու են այս տարվա հունվարի 15–ից ուժի մեջ մտած՝ կառավարության այն որոշումը, որով սպանդանոցային մորթը դառնում է պարտադիր:

Ըստ գյուղացիների ՝ իրենք պատրաստ չեն անցնելու սպանդանոցային մորթին, քանի որ դա իրենց համար հավելյալ ծախս է, ինչի հետեւանքով կարող են զրկվել ապրուստի միջոցից։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Նշենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ցույցի մասնակիցները մի քանի րոպեով փակել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան, այնուհետեւ կառավարությունից որեւէ արձագանք չստանալով՝ կոչ են արել բոլոր անասնապահներին փակել ճանապարհները։

Ցուցարարներն այսօր վաղ առավոտից Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում  ճանապարհներ են փակել։ Արարատում փողոց փակած բնակիչների հետ հանդիպման եկած   մարզպետ Գարիկ Սարգսյանը բնակիչներին հորդորել է բացել ճանապարհը, խոստանալով՝ մարզպետարանում հանդիպել եւ քննարկել այս հարցը։

  • Կիսվել: