կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջին անգամ բյուջեն գերակատարվել է 2002 թվականին․ ֆինանսների նախարար

Առաջին անգամ բյուջեն գերակատարվել է 2002 թվականին․ ֆինանսների նախարար

Առաջին անգամը բյուջեի գերակատարում  եղել է 2002 թ։ Այս մասին այսօր պատասխանելով վարչապետի հարցին ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 

Վարչապետը հետաքրքրվել էր Ատոմ Ջանջուղազյանից՝ թե նա հիշում է դեպք, երբ է Հայաստանում նման ծավալներով գրանցվել բյուջեի գերակատարման դեպք վերջին անգամ:

«Պարոն վարչապետ առաջին անգամը (բյուջեի գերակատարում - խմբ.) եղել է 2002 թ., հավանաբար, որովհետև մինչ 2002 թվականը մենք ունեցել ենք խորը խնդիրներ, որոնք հանգեցրել են բյուջետային պարտքերի առաջացման և, ըստ էության, 2002 թիվն առաջին անգամ է, որ գերակատարում է եղել: Սակայն այդ առումով առավել տպավորվել է  2004 թվականը, ինչու՞,  որովհետև դա այն տարին է եղել, երբ լրացուցիչ բյուջե է ներկայացվել և Ազգային ժողովի կողմից հաստատվել է: Տոկոսային տարբերությամբ հիմա կդժվարանամ ասել, թե համադրելի էր, թե՝ ոչ, բայց այդուհանդերձ գերակատարում է», - ասաց ֆինանսների նախարարը: 

Նա նաև հավելեց, որ դրան հաջորդող տարիներին շատ տարբեր պատկերներ են եղել անվանական արտահայտությամբ՝ թե գերակատարվել է, տարի է եղել նաև թերակատարման: 

«Այստեղ կարևոր է հարվեր-ՀՆԱ ցուցանիշը, որի վերաբերյալ մենք դատողություն կանենք այն ժամանակ, երբ ՀՆԱ-ի անվանական մեծությունն արդեն հայտնի կլինի, և կտեսնենք ինչքանով է մեզ հաջողվել լուծել այն խնդիրը, որ առաջացած հարկերն ամբողջությամբ կամ ինչ չափով են առաջացած հարկերը համալրել բյուջեն», - եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ հետաքրքիր ցուցանիշ է և կարելի է ճշտել, դիմելով կառավարության անդամներին:

«Կճշտեք, որովհետև դա կարևոր է», - հրահանգեց վարչապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ»:

  • Կիսվել: