հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
44-օրյա պատերազմից հետո ծնելիության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է․ Նարեկ Մկրտչյան

44-օրյա պատերազմից հետո ծնելիության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է․ Նարեկ Մկրտչյան

Ըստ կանխատեսումների՝ գալիք տարի կծնվի մոտ 36 000 երեխա՝ այս տարվա  37 000-ի դիմաց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կանխատեսումն արվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքները։

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարտական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, ծնելիության աճ է գրանցվում, որին անխուսափելիորեն հաջորդում է անկումը»,-ասաց նախարարը։

Այդ կապակցությամբ Մկրտչյանը նշեց ծնելիության խթանման մի շարք ծրագրերի իրականացման կարեւորությունը, այդ թվում՝ հասանելի կացարան, ծննդյան նպաստ երեխայի ծնվելու հետ կապված, երեխային պահելու համար ամենամսյա վճարներ։

«Ռազմավարության մշակումից հետո մենք կոնկրետ ծրագիր եւ քաղաքականություն կներկայացնենք»,-ասաց Մկրտչյանը։

Իր հերթին, փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ կացության ապահովման ծրագրի շնորհիվ հաջողվել է մեծացնել երրորդ եւ չորրորդ երեխայի ծնելիության թիվը։ Նա նաեւ նշեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ծնելիության աճը կազմել է 8-9 տոկոս։ «Այնուամենայնիվ, տարեկան ցուցանիշը ընդամենը 0,4 տոկոս է։ Այսինքն՝ պատերազմից հետո ծնելիության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է»,-նկատեց Խաչատրյանը։ 

  • Կիսվել: