չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մարիամ Գևորգյանին Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել․

« Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»։

  • Կիսվել: