հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2023 թվին մեզ համար ինչ կարգի թռիչքներ կարող եք ապահովել այս կամ այն ոլորտում. Խաչատուր Սուքիասյանի հարցը՝ էկոնոմիկայի նախարարին

2023 թվին մեզ համար ինչ կարգի թռիչքներ կարող եք ապահովել այս կամ այն ոլորտում. Խաչատուր Սուքիասյանի հարցը՝ էկոնոմիկայի նախարարին

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի 
նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր 
Սուքիասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե 2023 
թվականին ինչ կարգի գործողությունների արդյունքում կարող ենք նախատեսված աճը և դրանից ավելին ապահովել:

«Արդյոք դուք տեսնում եք այդ ճյուղերը կամ գործիքները, փոփոխությունները, թե մենք պետք է 
այդ փոքր աճերով շարունակենք: Նոր ի՞նչ գեներացիա ապահովող ճյուղեր եք տեսնում: Օրինակ,  իմ կարծիքով, եթե մի ջերմոցում ունենք 300 հեկտար, ապա թող լինի 700, քանի որ դա գործող մեխանիզմ է: 

Ոզում եմ հասկանալ, թե 2023 թվականին մեզ համար ինչ կարգի թռիչքներ կարող եք ապահովել այս կամ այն ոլորտում, որոնք դանդաղ զարգացել են կամ մի պահ մեր ուշադրության կենտրոնում չեն  եղել»,- ասաց նա: Վահան Քերոբյանը առանձնացրեց գլխավոր ուղղությունները և նշեց, որ շարունակում են տեսնել ՀՀ գործող ընկերությունների արտադրողականության ավելացման անհրաժեշտություն: Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ աշխատաշուկային՝ նշելով, թե ինչ է արվում «արևածաղիկ ուտողներին»  աշխատանքում ներառելու համար: Վահան Քերոբյանն ասաց, որ մի տարվա մեջ 47 հազար նոր աշխատատեղ է բացվել, ինչը ցույց է 

տալիս, որ, այնուամենայնիվ, «արևածաղիկ չրթողները» գնում են աշխատելու:

  • Կիսվել: