«Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է». Կոստանյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալված 11 անձանց մեջ Շենգավիթի թաղապետարանի նեկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից։
«Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։
Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»–գրել է Հայկ Կոստանյանը։