հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
2023-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 34 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2019-ին

2023-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 34 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2019-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «2023 թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30 %-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը։ Այսպիսով՝ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, որը մոտ 34 %-ով գերազանցում է 2019 թ․ ցուցանիշը։

Ի դեպ, ըստ Միացյալ ազգերի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80 %-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135 % է (հղումը՝ այստեղ)։
 

  • Կիսվել: