ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թրամփը գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Թրամփը գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում պնդել է, որ հետագայում ևս պետք է կրճատել դեպի Ռուսաստան դրամական հոսքերը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է է՛լ ավելի կրճատենք դրամական հոսքերը, որոնք դեռևս զգալի են և հոսում են Ռուսաստանի գանձարան՝ այդպիսով նպաստելով պատերազմի ֆինանսավորմանը»։

Խոսքը, ըստ Պիստորիուսի, մասնավորապես, Ռուսաստանին նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներից զրկելու մասին է։ Նա նշել է, որ տպավորված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցից։

Ըստ նախարարի՝ Թրամփը գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա։ Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարների զրույցը մեկնաբանելով՝ նա հավելել է. «Իրականում ոչինչ տեղի չի ունենում: Խաղաղություն չկա: Պուտինը ժամանակ է ձգում»:

  • Կիսվել: