ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամաս

Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամաս

2025թ.-ի մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։

Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն այսուհետև կարտադրվի Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։

Արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր և համահունչ է աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը։

Արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Մատենադարանի բարերար Արարատբանկի տնօրեն Մհեր Անանյանը։ Հայկական վերականգնողական թղթի առաջին նմուշների վրա շնորհակալագրերը փոխանցվել են «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանին, EU4CULTURE ծրագրի հայաստանյան համակարգող Մարինե Կարոյանին և «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանին։

  • Կիսվել: