Կրակոցներ ԿՀՎ-ի կենտրոնակայանում. կա վիրավոր
Այսօր առավոտյան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում գտնվող Կենտրոնական հետախուզական վարչության տարածքում կրակել են մի տղամարդու վրա, տեղեկացնում է NBC Washington-ը։
Ֆեյրֆաքս շրջանի ոստիկանության աշխատակիցներն արձագանքել են Դոլլի Մեդիսոն բուլվարի 900-րդ թաղամասի՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում՝ ԿՀՎ ոստիկանությանը երթևեկության կարգավորման հարցում օգնելու համար:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ կրակոցը «մահացու չի եղել»։ ԿՀՎ-ն հետաքննություն է անցկացնում։ Կրակ բացողի և դրդապատճառների մասին տեղեկություններ մինչ այս պահը չկան: