Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Մայիսի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերը։
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: