Եթե Չինաստանն Իրանին զենք մատակարարի, կարող է մեծ խնդիրներ ունենալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Չինաստանին՝ Իրանին հիպոթետիկորեն զենք մատակարարելու վերաբերյալ։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Եթե Չինաստանն անի դա, կարող է մեծ խնդիրներ ունենալ»։
Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը հերքել էր CNN հեռուստաալիքի պնդումներն այն մասին, թե Չինաստանն իբր նախատեսում է Իրանին հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։


