Ալիևը հայտարարել է Հադրութի զորամասում Կոմանդոսների բրիգադի ստեղծման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում Կոմանդոսների բրիգադ է ստեղծվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՞
«Նոր զորամիավորման ներկայացուցիչները գտնվում են Հադրութի զորամասում։ Կոմանդոսների բրիգադի ստեղծումը մեզ համար նորություն է»,-ասել է Ալիևը։
Նշվում է, որ զորամիավորումը կկարողանա կատարել ցանկացած մարտական խնդիր, այնտեղ կծառայեն պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող անձինք։