շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Զախարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Արսենը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպումը

Զախարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Արսենը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ հանդիպումը

Ֆուտբոլային գործակալ Գենադի Գոլուբինը, ով ներկայացնում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, բացատրել է, թե ինչու իր հաճախորդը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումը, գրում է armsport.am-ը:

«Արսենը սրունքի մկանի թեթև վնասվածք ունի։ Նա վաղը չի խաղա ՊՍԺ-ի դեմ։ Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով նա դուրս կմնա, բայց հուսով եմ՝ ոչ երկար։ Պարզապես պետք է խաղալ երեք օրը մեկ, իսկ Ռուսաստանում Զախարյանը չուներ նման խաղացանկ և հանդիպումների քանակ»,- ասել է Գոլուբինը «Championat.com»-ի հետ զրույցում։

Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը 13 միլիոն եվրոյի դիմաց։Իսպանական թիմի կազմում նա անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում (հինգը՝ Չեմպիոնների լիգայում) և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։

Նշենք՝ Զախարյանը չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում՝ ՊՍԺ-ի դեմ խաղի համար։

 

  • Կիսվել: