չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Յամալի և Լևանդովսկու գոլերի շնորհիվ Բարսելոնան հաղթեց Աթլետիկ Բիլբաոյին

Յամալի և Լևանդովսկու գոլերի շնորհիվ Բարսելոնան հաղթեց Աթլետիկ Բիլբաոյին

Իսպանական Պրիմերայի 2-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է Բիլբաոյի «Ատլետիկին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը: 42-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել «Աթլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը:

Հաղթական գնդակը 75-րդ րոպեին հեղինակել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Լա Լիգայի մեկնարկային երկու տուրերում տարած հաղթանակներից հետո կատալոնացիները 6 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Բիլբաոյի թիմը 2 խաղից հետո 1 միավոր ունի իր ակտիվում:

 

  • Կիսվել: