երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը ջախջախեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը ջախջախեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում ջախջախեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին և դուրս եկավ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։

Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

Հուլիսի 31-ին Բաչկովը եղավ Հայաստանի միակ ներկայացուցիչը Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

  • Կիսվել: