հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հովհաննես Բաչկովն իր ծննդյան օրը հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկին (տեսանյութ)

Հովհաննես Բաչկովն իր ծննդյան օրը հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկին (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 2-ին տեխնիկական նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Մարկոս Բարազին ու պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնել իր չորրորդ հաղթանակը։

Բաչկով- Բարազա մենամարտը տեղի է ունեցել Տաշքենդում։ Նախատեսված 10 ռաունդից կայացել է միայն 2–ը:

Հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին, որը չի կարողացել ռինգ դուրս գալ երրորդ ռաունդում, և Բաչկովը տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։

Նշենք, որ այդ օրը գյումրեցի բռնցքամարտիկի ծննդյան օրն է, նա դարձավ 30 տարեկան։

  • Կիսվել: