ՊՍԺ-ն դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ
Փարիզի ՊՍԺ-ն դարձավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը։ Լուիս Էնրիկեի թիմը 1/4 եզրափակչում տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Նիսին»։
Դաշտի տերերից գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը և բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։
«ՊՍԺ»-ն կիաեզրափակչում մրցելու է «Ռենի» դեմ։