Ոսկե գնդակի կազմակերպիչներից մեկն արձագանքել է մամուլում տարածված վերջին լուրերին
«Ոսկե գնդակի» կազմակերպիչներից մեկն արձագանքել է 2023/2024 մրցաշրջանի մրցանակի դափնեկրի մասին լրատվամիջոցների տեղեկություններին, գրում է armsport.am-ը:
«Երկուշաբթի կեսօրվա դրությամբ ոչ մի ֆուտբոլիստ կամ ակումբ չգիտի, թե ով է հաղթել «Ոսկե գնդակը»: Բոլոր ակումբներն ու ֆուտբոլիստները նույն նավակի մեջ են»,- «Ոսկե գնդակի» կազմակերպիչներից մեկի խոսքը մեջբերում է France Press-ը։
2024 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Փարիզում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մրցանակը ստանալու ֆավորիտ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կմնա առանց մրցանակի։ Նշվում է, որ մադրիդյան ակումբում չեղարկել են թռիչքը Փարիզ՝ մասնակցելու համար մրցանակաբաշխությանը։