կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Կիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրը

Կիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրը

Կիպրոսը նախատեսում է խստացնել «ոսկե վիզաների» տրամադրման ծրագիրը՝ Շենգենյան գոտի երկրի մտնելուց առաջ։ Այս մասին, ելույթ ունենալով պետական ծախսերի վերահսկողության հարցերով խորհրդարանական կոմիտեում, հայտնել է Կիպրոսի միգրացիայի փոխնախարար Նիկոլաս Իոանիդիսը, տեղեկացնում է Kathimerini-ն։

Նշվում է, որ, ըստ Իոանիդիսի, վերջին երկու տարվա ընթացքում իշխանությունները տրամադրել են մոտ 1,5 հազար «ոսկե վիզա»։ Ներկայում մանրամասն ստուգում է իրականացվում մոտ 12 հազար անձնագրի վերաբերյալ, որոնք տրվել են ծրագրի շրջանակում 2013 թվականից ի վեր։ Իշխանությունները մտադիր են համոզվել, որ դրանց սեփականատերերը դեռևս համապատասխանում են սահմանված պահանջներին։

Իոաննդիսը հայտնել է, որ ծրագրի վերանայման անհրաժեշտությունը կապված է նաև Շենգենյան գոտի Կիպրոսի սպասվող մուտքի հետ։ Շենգենին միանալուց հետո ծրագիրը կարող է ավելի գրավիչ դառնալ օտարերկրյա ներդրողների համար, քանի որ դրա մասնակիցները կստանան գոտու երկրների շրջանակում ճանապարհորդելու ավելի լայն հնարավորություններ։

Փոխնախարարը հայտնել է, որ արդեն ներկայացրել է ոլորտային նախարարներին ծրագրի պայմանները փոխելու վերաբերյալ առաջարկություններ։

Նշենք, որ «Ոսկե վիզաների» ծրագիրը օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ Կիպրոսում բնակության իրավունք՝ սահմանված ներդրումային պայմանների կատարման դեպքում։

  • Կիսվել: