Ռաֆինյան արձագանքել է Ոսկե գնդակի հավակնորդների ցանկում չհայտնվելուն
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» դափնեկրի կոչմանը հավակնող 30 ֆուտբոլիստների ցանկում, գրում է armsport.am-ը:
Դրան հաջորդած օրը բրազիլացին փայլուն հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայում՝ նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում (5-1): Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Ետխաղյա հարցազրույցի ժամանակ լրագրողներն սպասելիորեն հետաքրքրվել են հեղինակավոր մրցանակի հավակնորդների ցանկից նրա բացակայության փաստով, սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել ծավալվել այդ թեմայով։
«Ես չեմ ցանկանում խոսել «Ոսկե գնդակի» մասին, ես խոսում եմ «Բարսելոնայի» մասին։ Մենք հիանալի ենք մեկնարկել այս մրցաշրջանում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում մամուլը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղից հետո։
Հավելենք, որ «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 13-ին. Իսպանիայի Լա լիգայի շրջանակում կատալոնացիներն արտագնա խաղում ուժերը կչափեն «Լևանտեի» հետ։



