երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.7 տոկոսով՝ կազմելով 14 մլրդ 953.4 մլն դոլար:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 2.8, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3 տոկոսով: Սեպտեմբերին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 644.1 մլն դոլար:

Արտահանումը տարվա առաջին 9 ամիսներին 8 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլրդ 163.1 մլն դոլար: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, ծավալը կրճատվել է 4.9, իսկ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 18.6 տոկոսով: Սեպտեմբերին Հայաստանից արտահանումը գնահատվել է 543 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-սեպտեմբերին 9․5 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 9 մլրդ 790.3 մլն դոլար: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ կրճատվել է 1.7, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել է 7.2 տոկոսով: Սեպտեմբերին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 101.1 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-սեպտեմբերին եղել է 371.32, իսկ սեպտեմբերին՝ 363.59 դրամ: 

 

 

  • Կիսվել: