Լա Լիգայի նախագահը բացատրել է, թե ինչու Յամալը չի ստացել Ոսկե գնդակը
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը «Ոսկե գնդակ» չի ստացել իր երիտասարդ տարիքի պատճառով, գրում է armsport.am-ը:
«Եթե Յամալը 23 տարեկանից մեծ լիներ, վստահ եմ, որ նա կստանար այդ մրցանակը։ Քանի որ նա ավելի երիտասարդ է, Լամինին շնորհվեց մեկ այլ մրցանակ՝ Կոպայի տիտղոսը», — Տեբասի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
2024/2025 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով 28 տարեկան է։ Երրորդ տեղը զբաղեցրեց ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Չորրորդը «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն էր, իսկ հինգերորդը՝ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։


