Յամալի բենեֆիսը․ Լամինի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Բարսելոնային Վիլյառեալի դեմ խաղում
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» վստահ հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ (4-1), գրում է armsport.am-ը:
«Կապտանռնագույնները» բացեցին հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի միջնամասում. 28-րդ րոպեին աչքի ընկավ Լամին Յամալը: Քիչ անց՝ 37-րդ րոպեին, նույն Յամալը կրկնապատկեց կատալոնական ակումբի առավելությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Պեպե Գեյեի գոլի շնորհիվ:
Սակայն 69-րդ րոպեին Յամալը, օգտվելով Պեդրիի փոխանցումից, ձևակերպեց հեթ-տրիկ, որն առաջինն էր նրա համար կատալոնական ակումբի կազմում։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Ռոբերտ Լևանդովսկին՝ 90+1-րդ րոպեին գրավելով Լուիս Ժունիորի պաշտպանած դարպասը։
Այսպիսով՝ «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակած միավորների թիվը հասցրեց 64-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 51 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


