ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռեալը հաղթեց Վիլյառեալին, ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

Ռեալը հաղթեց Վիլյառեալին, ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս «Լա Սերամիկայում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը (2-0), գրում է armsport.am-ը:

«Սերուցքայինների» կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ համապատասխանաբար 47-րդ և 90+4-րդ րոպեներին։

Այսպիսով, մադրիդյան գրանդը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 51-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 41 միավորով շարունակում է մնալ 4-րդը։

 
 
 
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

  • Կիսվել: