շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
ԱՄՆ–ում հայտնել են ավիահաղորդակցության լայնածավալ խափանման պատճառը

ԱՄՆ–ում հայտնել են ավիահաղորդակցության լայնածավալ խափանման պատճառը

ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը եղել է օդային երթևեկության կառավարման կենտրոնների ռադիոլոկացիոն համակարգերի աշխատանքի խափանումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է The New York Times-ը, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին՝ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
 
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կողմից թռիչքների արգելքը սահմանելու պահին օդում գտնվել է ավելի քան 3,5 հազար ինքնաթիռ։
 
Ավելի վաղ ԱՄՆ-ում չեղարկվել էր թռիչքների համազգային արգելքը, որը գործել էր մոտ չորս ժամ՝ դիսպետչերական կապի համակարգում առաջացած խափանումների պատճառով։ Flightradar24-ի տվյալներով՝ սահմանափակումների ընթացքում չեղարկվել է 4,7 հազար չվերթ, ևս մոտ 10 հազարը հետաձգվել է։

  • Կիսվել: