հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վինիսիուսը դիմել է Լամին Յամալին. ի՞նչ է պահանջում Ռեալի աստղը Բարսելոնայի տաղանդից

Վինիսիուսը դիմել է Լամին Յամալին. ի՞նչ է պահանջում Ռեալի աստղը Բարսելոնայի տաղանդից

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն անդրադարձել է ռասիզմի խնդրին՝ կոչ անելով «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին ևս միանալ այդ երևույթի դեմ պայքարին, գրում է armsport.am-ը:  

«Դա բարդ հարց է, և նման բան հաճախ է պատահում։ Կարևոր է, որ Լամին Յամալը նույնպես շարունակի այս պայքարը։ Մենք հայտնի ենք, գումար ունենք և կարող ենք հարթել այդ ամենը… բայց աղքատ սևամորթների համար շատ ավելի դժվար է, քան մեզ։

Ես չեմ ասում, որ Իսպանիան, Գերմանիան կամ Պորտուգալիան ռասիստական երկրներ են. ռասիստներ կան յուրաքանչյուր երկրում։ Եթե մենք պայքարենք միասին, հուսով եմ՝ մյուս խաղացողներն ու մարդիկ կդադարեն տառապել դրանից»,- Վինիսիուսի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

  • Կիսվել: