երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Մոուրինյուն արձագանքել է Ոսկե գնդակի վերաբերյալ Յամալի աղմկահարույց հայտարարությանը

Մոուրինյուն արձագանքել է Ոսկե գնդակի վերաբերյալ Յամալի աղմկահարույց հայտարարությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակի» վերաբերյալ արած աղմկահարույց հայտարարությանը, գրում է armsport.am-ը:

Նախօրեին երիտասարդ իսպանացին հայտարարել էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն իրենից բացի կարող է հավակնել միայն Կիլիան Մբապեն, սակայն վերջին մրցաշրջաններում նվաճած տիտղոսների շնորհիվ հենց ինքն է առավել շատ արժանի «Ոսկե գնդակին»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Լամինը համարում է, որ բոլորից շատ է արժանի «Ոսկե գնդակին», Մոուրինյուն պատասխանել է.

«Ես չեմ կարող մեկնաբանել բոլորի հայտարարությունները։ Բայց ես հարգում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարծիքը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով Յամալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն։ Բացի այդ, 19-ամյա խաղացողը ազգային հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

  • Կիսվել: