երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Եվրո-2024. 1/2 եզրափակիչ. Իսպանիա-Ֆրանսիա. մեկնարկային կազմեր

Եվրո-2024. 1/2 եզրափակիչ. Իսպանիա-Ֆրանսիա. մեկնարկային կազմեր

Այսօր՝ հուլիսի 9-ին, կկայանա Եվրո 2024-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի սլովենացի Սլավկո Վինչիչը։

Թիմերի մեկնարկային կազմերը.

Իսպանիա՝ Սիմոն, Խեսուս Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելլա, Ռոդրի, Ֆ. Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա:

Ֆրանսիա՝ Մենյան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Չուամենի, Դեմբելե, Կոլո Մաունի, Մբապե:

Եվրո 2024-ի 1/4 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Պորտուգալիային (0:0, 11մ.՝ 3:5):

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կխաղան Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: