կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը

Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական միավոր:

Տղամարդկանց պայքարում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել ռուս Անաստասիա Բոդնարուկը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը՝ վաստակելով 6.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 6, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 5 միավոր:

Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունը:

  • Կիսվել: