շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շանթ Սարգսյանը  «Qatar Masters Open»-ի երկու առաջատարներից մեկն է

Շանթ Սարգսյանը  «Qatar Masters Open»-ի երկու առաջատարներից մեկն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը մնում է «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Qatar Masters Open»-ի 5-րդ տուրից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև հնդիկ Մուրալ Կարտիկեյան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավոր է հավաքել, այդքան միավոր ունի նաև Տիգրան Հարությունյանը:

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

  • Կիսվել: