չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շանթ Սարգսյանը Աշխարհի գավաթի 3-րդ փուլի 1-ին խաղում հաղթել է թուրք շախմատիստին

Շանթ Սարգսյանը Աշխարհի գավաթի 3-րդ փուլի 1-ին խաղում հաղթել է թուրք շախմատիստին

Միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երրորդ փուլի առաջին խաղում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նա սև խաղաքարերով հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին: Վաղը շախմատիստը կխաղա նույն մրցակցի դեմ սպիտակ խաղաքարերով:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ շրջանի առաջին խաղում ոչ–ոքի է խաղացել Հնդկաստանի առաջատար գրոսմայստեր Ռամեշբաբու Պրգնանանդհայի հետ (7-րդը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում):

Գաբրիել Սարգսյանը դեռ չի ավարտել պարտիան: Նրա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Դիպտիան Գոշն է։

  • Կիսվել: