7-ամյա հայ մարզիկ Ռոբերտ Օհանյանը պատվավոր տեղ է գրավել Դուբայում կայացած միջազգային մրցումներում
Հոկտեմբերի 18-19-ին Դուբայի Dubai Kartdrome ավտոդրասսայում կայացան IAME Series UAE 2025/26 միջազգային քարտինգի մրցաշարի 2-րդ և 3-րդ փուլերը։
Bambino դասում 7-ամյա հայ մարզիկ Ռոբերտ Օհանյանը նվաճեց 3-րդ տեղը երկրորդ փուլում՝ ցուցաբերելով բարձր արագություն և կայուն արդյունք տարածաշրջանի լավագույն երիտասարդ մրցակիցների շրջանում։
IAME Series UAE-ը Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահեղինակավոր քարտինգի մրցաշարերից է՝ անցկացվում է Emirates Motorsports Organization (EMSO)-ի խնամակալությամբ և իտալական IAME Engines ընկերության աջակցությամբ։
Մրցաշրջանը ներառում է 10 փուլ, որոնք անցկացվում են ԱՄԷ-ի առաջատար տրասսաներում՝ RAK Track, Dubai Kartdrome, Sharjah Kart Track, Al Forsan International Circuit և Yas Marina Circuit։
Բացի հիմնական մրցաշարից, մարզիկները մասնակցում են նաև IAME Middle East Cup, IAME Summer Series և Pre-Season Cup մրցումներին։
Չնայած իր փոքր տարիքին՝ Ռոբերտը արդեն հանդես է գալիս միջազգային մրցասպարեզում և պատրաստվում է անցկացնել ամբողջ ձմեռային սեզոնը IAME Series UAE-ում։
Այս հաջողությունը կարևոր քայլ է նրա մարզական կարիերայում և հաստատում է միջազգային պատրաստության ծրագրի հաջող սկիզբը։
Տեսանյութը՝ ստորև և այստեղ:


