Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի «23 Մարինա» երկնաքերին
Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է ԱՄԷ-ի Դուբայ Մարինայի տարածքում գտնվող աշտարակին։
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Դուբայի «23-Marina» երկնաքերի 88-րդ հարկից ծուխ է բարձրանում: Աշտարակն ընդհանուր առմամբ ունի 90 հարկ: Առկա տվյալների համաձայն՝ հարկերից մեկում կարող էին գտնվել ԿՀՎ-ի աշխատակիցներ:
Փրկարարները տարհանում են մարդկանց: Բեկորներն ընկել են «Dubai Hills» կամրջի վրա և հրդեհել մի ավտոմեքենա:
Տեղական մարմիններև հաղորդում են, որ տուժածներ չկան:
Թարմացում.-Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դուբայում բարձրահարկ շենքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Ըստ ԱՄԷ իշխանությունների՝ ավիահարվածի բեկորները ընկել են Ալ Բարշա շրջանում գտնվող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ասիացի վարորդը։
Տեսանյութը՝ այստեղ:


