շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում

Պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում

Աբու Դաբիում և Դուբայում պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել են Արաբական Միացյալ Էմիրությունների Պաշտպանության նախարարությունից՝ Աբու Դաբիում իրանական հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել:

ԱՄԷ-ն հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել իրանական հրթիռային հարձակմանը:

Reuters-ը նաև նշում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են ԻՀՊԿ մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ:  Չհաստատված տվյալներով՝ մահափորձ է կատարվել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ: Իրանական կողմը նաև հերքել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի ու գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին լուրերը:

  • Կիսվել: