շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իտալիայի պաշտպանության նախարարն Իրանի գրոհների պատճառով մնացել է Դուբայում

Իտալիայի պաշտպանության նախարարն Իրանի գրոհների պատճառով մնացել է Դուբայում

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն Իրանի պատասխան հարվածների պատճառով օդային տարածքի փակման հետևանքով մնացել է Դուբայում, որտեղ գտնվում էր մասնավոր կարգով եւ պետք է վերադառնար այսօր, բայց նրա չվերթը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելն առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, գրոհները հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին:

  • Կիսվել: